ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Ամո'թ է,պարոն վարչապետ,հայոց պատմություն կարդա։
Նիկոլն անտանելի է դառնում և խայտառակում «Ռեսպուբլիկան»։
Ռուս լրագրողի հարցին ի պատասխան նշել է,թե Նժդեհի անունը մեր պատմության մեջ հայտնվել է սկսած Սարդարապատի ճակատամարտից։
Ամո'թ է,ամոթ։
Ասեմ իմացիր,պարոն վարչապետ։
Նժդեհը դեռ 1912-ին մասնակցել է Բալկանյան պատերազմին թուրքերի դեմ, որպես Հայկական կամավորական վաշտի հրամանատար՝ Անդրանիկի հետ միասին։
Իսկ 1914թ-ին Գարեգին Նժդեհը մասնակցել է Առաջին աշխարհամարտին՝ որպես Հայկական երկրորդ կամավորական գնդի փոխհրամանատար, հրամանատարն էր Դրոն,ինչի համար Ցարական Ռուսաստանը նրան պարգևատրել է բարձրագույն շքանշաներից մեկով՝ «Գեորգիևյան խաչով»։
Ինչ վերաբերվում է Սարդարապատի ճակատամարտին, ապա Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին չի մասնակցել: Փոխարենը մասնակցել և եղել է Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտի ղեկավարներից մեկը։
Խոսելուց առաջ լավ կլիներ սովորել սեփական ազգի պատմությունը։
Հ.Գ.Սա ևս մեկ պատճառ է, որպեսզի բուհերում Հայոց պատմության դասավանդումը լինի պարտադիր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը