Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը գրում է․
«Հակակոռուպցիոն ռազմավարության կարեւորագույն բաղադրիչներից մեկի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձեւավորման ողջ գործընթացը կարելի է համարել ձախողված:
Այն ուղղակիորեն հակասում է ինչպես հակակոռուպցիոն մարմինների ձեւավորման միջազգային փորձի լավագույն դրսեւորումներին, այնպես էլ բոլորովին վերջերս Վենետիկի հանձնաժողովի հրապարակած կարծիքում սահմանված նկատառումներին: Այսպես է պատահում, երբ Կառավարության ծրագրով եւ հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված հակակոռուպցիոն պայքարի գործիքներն ընթացիկ օրենքերով ենթարկվում են փոշիացման»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը