18 11 2019

Վրաստանում ընդդիմադիրների ցույցը ցրել են ջրցանով

Վրաստանում ընդդիմադիրների ցույցը ցրել են ջրցանով

Թբիլիսիում ոստիկանները և հատուկ ջոկատայինները ցրել են ընդդիմադիրների ցույցը, որի հարյուրավոր մասնակիցներն արգելափակել են խորհրդարանի մուտքը: Ցույցը ցրելու համար ջրցան մեքենա է օգտագործվել։ Այս մասին հայտնում է  Meduza-ն՝ հղում անելով «Ռուսթավի 2»-ին։ Ցուցարարները հրաժարվել են առավոտյան ներս թողնել պատգամավորներին։

Վրաստանի ընդդիմության բողոքի պատճառ է դարձել 2020 թվականին համամասնական համակարգով ընտրություններ անցկացնելու մասին օրինագծի կիրառման տապալումը:

Տեսանյութը՝ «Ալիք Մեդիայի»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ