18 11 2019

Կամ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կամ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր. Ավագանու անդամ



«Երևի պարոն Փաշինյանի թիմում է ինչ-որ բաներ փոխվել: Ժամանակին մենք բոլորս, այդ թվում պարոն Փաշինյանը, մեղադրում էինք Երևանի նստարանները կարելի է ձեռք բերել 65-70 հազար դրամով և այստեղ կարող է լինել լուրջ կոռուպցիոն դրսևորում, որ Տարոն Մարգարյանն իրենով է անում նստարանների ատկատը: Այստեղ խնդիրն այն է, որ այդ նստարանները այս տարի ձեռք ենք բերել ոչ թե 160 հազար դրամով, ինչպես առաջ, այլ 164 հազար դրամով: Այսինքն եթե Տարոն Մարգարյանը կոռուպցիոն դրսևորումների մեջ էր, ինչու են այդ նստարանները ձեռք բերվում նույն գնով, անգամ ավելի թանկ»,- նոյեմբերի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ