16 11 2019

Չեմ զարմանա, եթե «հովիկաղազարյանանմանները» քանդել տան նաև եկեղեցիները. Գագիկ Համբարյան

Չեմ զարմանա, եթե «հովիկաղազարյանանմանները» քանդել տան նաև եկեղեցիները. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Խաչակնքվելը և Աստծուն դիմելը հոգեորսություն է. ԱԺ պատգամավոր Աղազարյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակից, "Իմ Քայլը" խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը "Իրավունք"-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև դպրոցում դասավանդվող "Հայ եկեղեցու պատմություն" առարկայի ուսումնական ծրագրերից հանելու հարցին ու հայտարարել է, որ եկեղեցու պատմություն անվան տակ դպրոցներում ուրիշ բաներ են սովորեցնում, աղոթել և այլն...

Լրագրող– "Հայր մե՞րն" է աղոթում:

Հ.Աղազարյան– "Հայր մերը" դեռ ոչինչ, որ արտասանում է:

Լ.– Բայց ի՞նչ կա աղոթքի մեջ, երբվանի՞ց է աղոթելը համարվում հոգեորսություն:

Հ.Ա.– Նորմալ չի, որ յոթ տարեկան թոռնիկս խաչակնքում է, դիմում է Աստծուն:

Լ– Ի՞նչն է այդտեղ աննորմալ, պարոն Աղազարյան:

Հ.Ա.-7 տարեկան երեխայի համար դա հոգեորսություն է: Նորից եմ կրկնում, ես քրիստոնյա եմ, ես հավատացյալ չեմ և դա ես համարում եմ հոգեորսություն...

Լ- Հավատացյալ լինե՞լն եք համարում հոգեորսություն, թե՞ միայն աղոթքը:

Հ.Ա- Այո, դա իմ անձնական տեսակետն է:

Այո՛, սա պարոն Փաշինյանի թիմակցի հայտարարությունն է... Համոզված եմ՝ այս հարցի վերաբերյալ այսպիսի կարծիք ունի ոչ միայն սա, այլև Փաշինյանի հետ քայլած շատ այլ անհավատներ, որոնք հիմա բավական բարձր պաշտոններ են զբաղեցնում... Ու պետք չէ զարմանալ, թե Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավը Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո ինչո՞ւ է ժամանակ առ ժամանակ սաստկանում...

Հիշեցնեմ, որ սույն կերպարը, երբ խոսքը վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, չգիտես ինչու՛ հիշում է Աստծուն... 2019 թ․-ի փետրվարին մամլո ասուլիսի ժամանակ երեսփոխան Աղազարյանը հայտարարել էր. "Նիկոլ Փաշինյանը Աստծո պարգև է..." Չնայած, չի նշել, թե որ "Աստծուն" նկատի ունի...

Չեմ զարմանա, եթե "հովիկաղազարյանանմանները" որոշ ժամանակ անց հոգեորսության դեմ պայքարի անվան տակ քանդել տան նաև եկեղեցիները... Ինչո՞ւ՝ ոչ...Փաշինյանը ու իր թիմը համարում են, որ 2018 թ․-ի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններին 70 տոկոս ստանալուց հետո ինչ ցանկանան, անելու են...

Հետաքրքիր է, այս իշխանություններն ո՞ւմ պատվերներն են կատարում և այս կարգախոսների ներքո ո՞ւր են տանում մեզ ու մեր Հայրենիքը...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ