«Միջազգային հանրությունը սկսում է Ադրբեջանի գործողություններն ընկալել որպես կառուցողական դաշտում արված գործողություններ։ Հայաստանից հնչող առաջարկներն աստիճանաբար սկսում են մերժվել և դիտարկվել որպես անիրականանալի։ Այն գործընթացը, որը դրված է եղել Մինսկի խմբի շրջանակում, եթե մեր իշխանությունները նույն կերպ շարունակեին հաշվենկատ և հավասարակշռված ձևով իրականացնել, որևէ խնդիր չէինք ունենա... Այսօրվա փակուղային իրավիճակը ռիսկային է այն առումով, որ մենք ավելացնում ենք Ադրբեջանի քաղաքական ռեսուրսները՝ աշխարհին համոզելու, որ Հայաստանը ապակառուցողական է, որևէ բանակցային դիրքորոշում չի ձևավորում, հայտարարել է անորոշ սկզբունք՝ այնպիսի լուծում գտնել, որը երեք կողմերի համար ընդունելի լինի, բայց չի ասվում, որն է այդ լուծումը... Ինքնորոշման իրավունքի սկզբունքն է, որը պետք է իրացվի, այլապես ԼՂՀ-ի լուծման տարբերակ ուղղակի չի կարող լինել։ Ասել՝ Արցախը Հայաստանն է և վերջ, դրանով ավարտվո՞ւմ է խնդրի կարգավորման գործընթացը»,- «Վերնատուն» հասարակական-քաղաքկաան ակումբի վեհաժողովի ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը