«Մեզ բոլորիս այստեղ հավաքել է տագնապի աստիճանի հասնող մտահոգությունը, որովհետև՝ մենք գտնվում ենք մեր պետության զարգացման հավանաբար ամենավտանգավոր փուլում։ Նախկին ավանդական դարձած վտանգներին և սպառնալիքներին, որոնք սրվել են այս վերջին մեկուկես տարվա ընթացքում ավելացել է նաև արտաքին քաղաքական տարածաշրջանային նոր որակի վտնագներ ու սպառնալիքներ»,- «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումի համաժողովին ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։
Նա նշեց, որ գործող իշխանությունների հայտարարությունները Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ բավականին իրարամերժ են եղել․ «Ներկայիս իշխանությունը կարգավորման հարցը կամ բանակցային գորընթացը ոչ թե շարունակում է այն կետից, որ հասել էինք, այլ նոր՝ իր կետից»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը