14 11 2019

Ստախոսությա՞ն, թե՞ անգրագիտության անատոմիա․ Անդրանիկ Թևանյան

Ստախոսությա՞ն, թե՞ անգրագիտության անատոմիա․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«2016 թվականի համեմատ 2018–2019թթ․ արտագաղթի միտումները նվազել են մոտավորապես 90 տոկոսով»,–հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ առաջացնելով անգամ կողքը նստած Աննա Հակոբյանի զարմանքը։

Թե ինչ նկատի ունի պաշտպանյալը «արտագաղթի միտումների նվազեցում», այն էլ՝ 90–տոկոսանոց նվազեցում ասելով, միայն իրեն է հայտնի։

Պաշտոնական վիճակագրությունից այլ բան է հայտնի։

2016թ․ հոկտեմբերի 1–ի դրությամբ ՀՀ բնակչության թվականաը կազմել է 2․939․900։

2017-ի նույն ժամանակահատվածում՝ 2․979․600։

2018-ի՝ 2․969․200։

2019-ի՝ 2․957․500։

Այս թվերը համադրելով տեսնում ենք, որ Փաշինյանը կա՛մ ստում է, կա՛մ տոկոս հաշվել չգիտի։ Չի բացառվում, որ գործ ունենք միաժամանակ երկու տարբերակի հետ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ