14 11 2019

Մինչև Արցախի հարցը չլուծենք, լավ չենք ապրելու թեզը մոլորություն է․ Վիկտոր Սողոմոնյան



«Մոլորություն  է, որ ասում են մինչև Արցախի հարցը չլուծենք, լավ չենք ապրելու։ Այս թեզն  առաջին անգամ առաջ է քաշվել 1997 թվականի հոկտեմբերին՝ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից։ Նրա առաջարկն էր՝ եկեք համաձայնվենք վատագույն տարբերակին, որն էր՝ համակեցությունը։ Ղարաբաղն անվանգության որոշակի երաշխիքներով որոշակի  ինքնավարություն էր ստանում Ադրբեջանի կազմում ։ Ինչպես հայտնի մեր հանրությունը շատ վատ ընդունեց և այդ իրադարաձություններից մի քանի ամիս հետո Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Հաջորդ իշխանությունները կարողացան 10 տարի ապացուցել , որ Ղարաբաղյան չկարգավորված հակամարտության պայմաններում Հայաստանը  կարողացավ զարգանալ, ՀՀ-ն դարձավ ԵԽ անդամ , Առևտրի միջազգային կազմակերպության անդամ և տասնապատկեց բյուջեն, այդ տարիներին ընդունվեց սահմանադրությունը։ Պատմության միջոցով հերքվեց այն, որ առանց Ղարաբաղը հանձնելու կամ առանց այդ հարցը լուծելու Հայաստանը չի կարող ղարգանալ»,- «Խաղաղ» պատերազմ երիտասարդական աշխատաժողովին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ