«Եկել են ժամանակներ, երբ մենք պետք է ազատվենք նյուֆիդայականությունից: Եթե զինվորը սահմանից հետ է նայում ու տեսնում է, թե ինչպես են տուշոնկա, տանկ, հաց ու կալբաս բերում, կհարցնի՝ բա պետությունն ո՞ւր ա: Ամեն ինչ պետք է արվի պետական կառույցներով»,- հարկային օրենսգրքում լրացում կատարելու նախագծի վեևրաբերյալ քննարկումների ժամանակ ասաց Իմ քայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Ի պատասխան Իմ քայլի պատգամավոր, ԵԿՄ վարչության ղեկավար Սասուն Միքայելյանը. «Եկեք համեմատություններ չանենք: Մենք փորձում ենք պետությունն ու ֆիդայիններին տարանջատել, իսկ դուք անընդհատ բերում եք այս դաշտ: Պարզ է, որ ամեն ինչ պետք է գա օրենքի դաշտ: Սխալ է, որ ինչ-որ բան առանց հարկի գնա ֆրոնտ: Այդ հարկն էլ է օգնում բանակին, քանի որ զարգացնում է տնտեսությունը: Բայց պարոն Աղազարյան, չի կարելի այդպես խոսել ֆիդայինների մասին: Էտ ֆիդայիններն են եղել, որ թուրքի մաման լացացրին, հասկանո՞ւմ ես, ու ծնկի բերին: Էսօր ոռնում են, որ Խոջալիում գենացիդ ա եղել: Ինձ էլ մի օր դրա համար կդատեք, որ մասնակցել եմ դրան»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը