11 11 2019

Լավրովը հաստատո՞ւմ է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախը բանակցություններից դուրս թողնելը



Բանակցության կողմերի կազմը համաձայնեցնելն ու հաստատելը պետք է անեն բանակցության մասնակիցները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախը պետք է վերադառնա բանակացությունների սեղանի շուրջ: «Սկզբնական փուլում բանակցությունների, երբ ռազմական գործողությունները դարադել էին, Լեռնային Ղարաբաղը հանդիանում էր պայմանավորվածությունների և հետագայում նաև բանակցությունների մասնակից: Ինչ որ մի փուլում ՀՀ ղեկավարությունը, նախկին նախագահներից մեկը որոշեց, որ ԼՂ հետաքրքրությունները պետք է ներկայացնի Երևանը: Բայց կարծում եմ, որ բոլորին պարզ է, որ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն ընդունել հնարավոր չի լինի: Հայաստանն ուղղակի դրանք չի ստորագրի: Բայց ես ուզում եմ ասել այն ինչ ասել եմ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանկ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իր հրապարակային հայտարարությունները, որ վերջնական պայմանավորվածությունները պետք է բավարարեն և Հայաստանի և Ադրբեջանի և Արցախի հետաքրքրությունները, դրանց հետ անհնար է չհամաձայնել»: Հիշեցնենք, որ այս հացը վերջին շրջանում շատ է քննարկվել, թե ում նախագահության տարիներին է ԼՂ-ն դուրս մնացել բանակցային պրոցեսից:

Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով, որտեղ ներկայացված են միայն փաստական տվյալներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ