ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ժողովո՛ւրդ, սա է երկակի ստանդարտի դասական օրինակը:Ես մի քանի հարց ունեմ Փաշինյանին...Բա ո՞ւր մնաց ժողովրդի ձայնը: Բա ասում էիք՝ ժողովուրդն է կառավարելու երկիրը: Այդ ո՞ր օրվանից 10 հազար մարդը ժողովուրդ չէ։Մի հարց էլ ունեմ...Էդ ո՞ր արժանիքի համար է Արայիկ Հարությունյանն անձեռնմխելի, որ 10 հազար մարդու կարծիքը Ձեզ համար համարվի անարժեք...Մանկավարժին հրապարակայնորեն ստորացնե՞լը, հայակործան գործունեությո՞ւնը, արաբագետի դիպլոմ ունենալն ու արաբերեն չիմանա՞լը (եթե հակառակը կպնդի, թող մի արաբ այցելուի հետ երկու նախադասություն փոխանակի՝ առանց բառարանի - այս մասին՝ ավելի ուշ)...Հա, մոռացա, մի արժանիք ունի՝ քայլել է...Եվ վերջին հարցը՝ ցենտը հայկակա՞ն փող է...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը