ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախկին վարչապետ, Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Արայիկ Հարությունյանին հիշեցրել է ցորենի արտերի համար ծեծվող զինվորների մասին: Պատգամավորը գրում է․
«Արայիկ Հարությունյանի ասուլիսները լսում եմ մտքերի մեջ եմ ընկնում. կարող է հիշողությունս փայլատակել է ու ամեն ինչ լավ եմ հիշում ` մասնավորապես 2016 թ. ցորենի արտերի համար ծեծվող զինվորներին, ՀԵԿ երը, հիմնադրամի փողերը...Էդքան գնացի Արցախ չֆայմեցի էն մնացածն էլ ինձանով անեի (թե բան թողել է), այսօր համարժեք մրցակից կունենար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը