09 11 2019

ՀՀ վարչապետից չենք լսել պարզ նախադասություն՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Սողոմոնյան



«Մինչև հիմա մենք չենք լսել ՀՀ փաստացի ղեկավարից՝ վարչապետից պարզ մեկ նախադասություն՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս նախադասությունը՝ դրան հետևող կոնցեպտով բանակցային մենք չենք լսել։ Հակռակը՝ մենք լսում ենք, որ պետք է լինի մի լուծում, որը ձեռնտու է նաև Ադրեբջանին։ Ուզում եմ հիշեցնել Հայաստան-Սփյուռք համաժողովներից մեկը, որն ացնցկացվել էր Երևանում, նախագահ Քոչարյանին ոչ թե ուղիղ հարց է տրվել, այլ  այդ հարցը օդում էր, պետք էր այդ հարցը լուսաբանել։ Ռոբերտ Քոչարյանը ձևակերպեց հարցն էլ, պատասխանն էլ, ասաց որն է զիջումների այն սահմանը, որը մենք պատրաստ չենք անցնել, շատ պարզ ձևակերպում էր՝ անկախության և անվտանգության այն փաստացի մակարդակը, որն այսօր  ունի ԼՂՀ-ն դա զիջումների այն սահմանն է , որը մենք երբեք չենք անցնելու։ Ես առնվազն ակնկալում եմ , որ նոր իշխանությոնները պետք է այս ձևակերպումները ներկայացնեն»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ