Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան էջում հարցազրույց է հրապարակվել, որում Արցախի հերոսն անդրադառնում է ՀՀ ներքաղաքական վիճակին՝ նշելով, որ համոզված է, որ մեր երկիրն ավելի վտանգված է, քան 1991-94թթ։
«1991-1994 թվականներին, երբ մեր տարածքներից շատերը գտնվում էին Ադրբեջանի զինված ուժերի ենթակայության տակ, անկեղծ ասած ես այդ ժամանակ չեմ մտահոգվել: Ես հիմա եմ մտահոգված, որ երկու հայկական հանրապետությունները տանում են կործանման»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների 10 հազարից ավելի հոսք է սկսվելու, եթե Հայաստանում շարունակեն հանդուրժել նրանց: «Ավելի մեծ վտանգ է սպառնում հնդիկների անձնագրերով Հայաստան ներթափանցողների պրոյեկտից: Իմ տեղեկությամբ՝ դրանք մահմեդական, մուսուլման, իսլամը ընդունած մարդիկ են, որոնց թիվը 30,000 է հասնելու»,- նշել է նա՝ հավելելով, որ երկու խողովակ կա, որից մեկի միջոցով Հայաստան են գալիս ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, իսկ մյուսից՝ մահմեդականները, մուսուլմանները, իսլամիստները: «Ես չեմ կարող ասել՝ պաշտոնական տվյալները թաքցնում են դրանք, թե չեն թաքցնում, բայց հաստատ 15,000-ից անցնում են: Իշխանությունների վարած քաղաքականությունը շատ վտանգավոր է»,- ասել է Բալասանյանը՝ վստահություն հայտնելով, որ ապագայում նույն պրոյեկտը կարող է փողոցներ փակել, ահաբեկչություններ անել կամ այն ինչ կատարվեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ, կարող է կրկնվել՝ որպես մի մեծ ծրագրի մաս:
«Կոչ եմ անում և անձամբ պատրաստ եմ լինել առաջին շարքերում և քշել բոլոր ԼԳԲՏ-ներին, քշել բոլոր հնդիկ ներկայացողներին: Հիմա իշխանություններին պետք է պարտադրել՝ րոպե առաջ որոշում կայացնել և այդ մարդկանց ուղարկեն այնտեղ, որտեղից եկել են»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը