05 11 2019

Մենք չենք խառնվում ներքին գործերին ոչ ՀՀ-ում, ոչ էլ այլ երկրներում. Կոնստանտին Զատուլին



Չեմ ուզում մենկաբանել ՀՀ ներքին քաղաքական հարցեր: Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Մենք չենք խառնվում ներքին գործերին ոչ ՀՀ-ում, ոչ էլ այլ երկրներում: Դրա համար չեմ ուզում ՀՀ ներքին խնդիրներին անդրադառնալ, մեկնաբանել ներքին քաղաքական հարցեր», - ասաց Զատուլինը: Նա նշեց, որ իրենք հետևում են ՀՀ-ում ծավալվող իրադարձություններին: «Այո՛, տեղի է ունեցել քաղաքական դեմքերի փոփոխություն, ոչ միայն առաջին դեմքերի, այլև մնացած բոլոր ենթակառուցվածքների: Իրար ճանաչելու գործընթացը դեռ շարունակվում է», - ասաց Զատուլինը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ