04 11 2019

Ալեն Սիմոնյանը՝ հոկտեմբերի 27-ի գործի և աղմկահարույց ներկայացման մասին

Ալեն Սիմոնյանը՝ հոկտեմբերի 27-ի գործի և աղմկահարույց ներկայացման մասին

«Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հանրապետության հրապարակի մոտ աղմկահարույց ներկայացմանը

«Մեկին կլկլոցա դուր գալիս, նա չի համարում դա արաբական, թուրքական, դա դնում է իր պատին և գրում է, որ դա նորմալ է: Ժողովուրդ, ավելի կարևոր թեմաներ կան։ Մենք որևէ բանի չենք հասնի, եթե ինչ-որ մարդիկ պետք է որոշեն, թե որ ներկայացումն է լավը, որը վատը և դրա պատճառով ինչ-որ բաներ սկսեն պահանջել։ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ, ազատ երկիր է, մշտապես պահելու է իր ավանդական արժեքները, բայց մարդկանց ցանկությունների, ճաշակի վրա բռնանալ ոչ մեկ իրավունք չունի։Այս կյանքը և կոմերցիան ցույց է տալիս, թե որ մշակույթի ձևն է լավը»,-ասաց նա:

Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործին՝ Սիմոնյանը նշեց, որ որ Հոկտեմբերի 27-ի գործը կարող է բացահայտվել ցանկացած ժամանակ, քանի որ ժամկետները նման պարագայում չեն գործում:

Նրա խոսքերով՝ որևիցե ապացույց ի հայտ գալու դեպքում գործը իսկույն կվերաբացվի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ