04 11 2019

Հ1-ը միակողմանի է ներկայացնում ՍԴ-ի հարցով գործընթացները․ Մեդիա պաշտպան

Հ1-ը միակողմանի է ներկայացնում ՍԴ-ի հարցով գործընթացները․ Մեդիա պաշտպան

«Մեդիա պաշտպանը» հայտնում է․ «Հանրային հեռուստաընկերության նոյեմբերի 2-ի լուրերի գլխավոր թողարկմանն անդրադարձ կար ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան հրապարակմանը, ըստ որի՝ նա առաջարկում է ՍԴ անդամներին դատավորներով փոխարինելու գործընթաց սկսել։ Ռեպորտաժն ամբողջությամբ կառուցված էր Վահե Գրիգորյանի հրապարակման վրա։ ՍԴ աշխատակազմից կամ որևէ այլ դատավորից լրագրողը չէր փորձել մեկնաբանություն ստանալ հրապարակման վերաբերյալ։ Ըստ այդմ՝ ռեպորտաժը միակողմանի էր ստացվել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մեկ անգամ չէ, որ նկատում է ՍԴ-ի ու, մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ Հանրային հեռուստաընկերության իշխանություններին աջակցող քաղաքականությունը։ Ըստ էության, փորձ է արվում Հրայր Թովմասյանին վարկաբեկել, իսկ Վահե Գրիգորյանին ներկայացնել դրական լույսի ներքո»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ