02 11 2019

Արմեն Սարգսյանը՝ «Հոկտեմբերի 27»-ի և ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

Արմեն Սարգսյանը՝ «Հոկտեմբերի 27»-ի և ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

Ցանկացած խնդրի լուծում պետք է բխի իրավունքի գերակայության սկզբունքից և համապատասխանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այս մասին նշված է Հանրապետության նախագահի՝ 168.am-ին ուղղված պատասխանում : Նշենք, որ վերջինս հարցում էր արել կապված «Հոկտեմբերի 27»-ի գործի հնարավոր վերաբացման և ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ ՀՀ նախագահի Արմեն Սարգսյանի՝ որպես Սահմանադրության երաշխավորի կարծիքն ու դիրքորոշումն իմանալու համար: Նախագահի պատասխանում նշվում է. «Հանրապետության նախագահը հստակ դիրքորոշում ունի, որ ցանկացած խնդրի լուծում պետք է բխի իրավունքի գերակայության սկզբունքից և համապատասխանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միևնույն ժամանակ, ապահովելով Սահմանադրության դրույթների ազնիվ և տրամաբանական մեկնաբանումն ու բարեխիղճ կիրառումը: Կայունությունն ու անվտանգությունը, օրինականությունն ու արդարությունը, հանդուրժողականությունն ու համերաշխությունն առաջնային են պետության ու նրա քաղաքացիների համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ