01 11 2019

Փաշինյանի զիջումը հանուն գազի գնի․ Politik.am

Փաշինյանի զիջումը հանուն գազի գնի․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Հայաստանի իշխանությունները ամեն բան անում են, որպեսզի գազի գինը առաջիկայում չթանկանա։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի իշխանությունները կարողացան միայն մեկ տարվա համար պայմանավորվածություն ձեռք բերել Ռուսաստանի իշխանությունների հետ։ Արդեն մի քանի ամիս է ինչ իշխանությունները նոր բանակցություններ են վարում, որպեսզի երկու ամսից գազը չթանկանա Հայաստանի համար։

Գազի թանկացումը էական տնտեսական խնդիրներ կստեղծի Հայաստանի համար ու բնական է, որ կառավարությունը պետք  է ձգտի թույլ չտալ դա։ Գազի գնի չբարձրացումը ունի նաև քաղաքակն նշանակություն մեր իշխանությունների համար։ Իշխանափոխությունից հետո Փաշինյանին ընդդիմադիր ուժերը փորձում են վստահեցնել հասարակությանը, որը հայ-ռուսական հարաբերությունները լարված են։ Ավելին որոշ շրջանակներ նշում են, որ ՌԴ իշխանությունները գազի գնի բարձրացմամբ պատժելու են Փաշինյանի իշխանությանը։

Այս առումով Փաշինյանի համար կարևոր է հասարակությանը համոզել հակառակում։ Հանուն սրա իշխանությունները պատրաստ են գնալ լուրջ զիջումների։ Այս ամենը լավ են հասկանում են նաև Ռուսաստանի Դաշնությունում և նրանք էլ փորձում են պահից օգտվել։ ՈՒ կարծես Ռոուսաստանին հաջովղել է լուրջ զիջումների հասնել։

Օրերս Հայաստան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այցի ընթացքում հայտնի դարձավ, որ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտական ներուժը գրեթե կկրկնապատկվի՝ նոր ու արդիականացված սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրելուց հետո:

Ըստ ամենայնի ահա սա է եղել մեր իշխանությունների զիջումը։ Հայաստանում մեծանում է ռուսական զինվորականության ներկայացվածությունը, ըստ այդմ նաև կրկնապատկվում է եղած ազդեցությունը։ Սա էական զիջում է, որը այդքան էլ  համահունչ չէ Հայաստանի շահերին, քանի որ ավելանում է կախվածությունը ռազմավարական գործընկերոջից, որը անգամ նախկին իշխանությունների օրոք չի եղել։ Ու այստեղ հարց է առաջանում՝ արժե հանուն գազի գնի չբարձրացման գնալ նման զիջման»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ