01 11 2019

«ՎԵՐՆԱՏՈՒՆ» ակումբը համաժողով է կազմակերպում

«ՎԵՐՆԱՏՈՒՆ» ակումբը համաժողով է կազմակերպում

«ՎԵՐՆԱՏՈՒՆ» հասարակական-քաղաքական ակումբը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2019 թ․ նոյեմբերի 15-ին «ՎԵՐՆԱՏՈՒՆ» ակումբը կազմակերպում է համաժողով՝ հանրային-քաղաքական արդիական թեմաներով։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),

հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),

դատաիրավական համակարգը,

Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների,

փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական-ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ):

Համաժողովին պաշտոնապես հրավիրվելու են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ