30 10 2019

Կեցցե՛ն հայերը․ նրանք «ստիպում են» հարգել իրենց պատմությունը․ Սոլովյով



Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը Вести FM ռադիոկայանով հաղորդման եթերում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը՝ այն համարելով սկզբունքորեն կարևոր պատմական առաջխաղացում, որը չի կարելի թերագնահատել։

«Ապրեն հայերը, նրանք հետևողականորեն պաշտպանել են հիշողությունն ու հարգանքն իրենց ու իրենց պատմության նկատմամբ, թույլ չեն տալիս մոռանալ …», — ասել է հաղորդավարը՝ նշելով, որ բազմաչարչար հայ ժողովրդի համար Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչումը մեծ տոն է։

Տեսանյութի այդ հատվածը կարող եք դիտել 1։28։20 րոպեից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ