30  10  2019

Որտեղի՞ց Նիկոլ Փաշինյանին սպիտակ Նիվա և ինչու՞ այն պայթեցվեց. Politik.am

Որտեղի՞ց Նիկոլ Փաշինյանին սպիտակ Նիվա և ինչու՞ այն պայթեցվեց. Politik.am

Politik.am-ը գրում է․ «Փաշինյանների ընտանիքում հաջորդ վարչապետը դառնալու ցանկություն ունեցող Մարիամ Փաշինյանը շարունակում է թիրախավորել լրատվամիջոցներին։ Այս անգամ նա համոզված է, որ շատ լրատվամիջոցներ  «կաշառված» են.«Գնալով ավելի եմ համոզվում, որ մեդիա դաշտը Հայաստանում խորքային և էական բարեփոխումների կարիք ունի: Անհասկանալի է, թե ինչպես են որոշ կայքեր, աշխատելով նույն պայմաններում, նույն շուկայում, ունենալով նույն թիրախային շուկան էականորեն տատանվում իրենց եկամուտների և շահույթի մեջ, իսկ ոլորտի կայուն զարգացման համար անհրաժեշտ է կայուն մոդել: Սա մի բան է վերահաստատում. որ ոլորտը «կաշառված» է, ոլորտում շատերը ծառայում են X խմբերի կամ պաշտպանում X խմբի շահերը: Իհարկե նախկինում էլ սա արդիական էր, սակայն սոցիալական ցանցերի լայն օգտագործումը, օգտատերերի և կայքերի թվի աճը պարզապես խորացրել են նախկինում ծառացած խնդիրները»:

Մարիամն իհարկե չի մանրամասնում, թե հատկապես ո՞ր թվականից է «կաշառված» լրատվական դաշտը և արդյո՞ք կաշառվածների թվում է նաև իրենց ընտանեկան բիզնես հանդիսացող «Հայկական Ժամանակ» օրաթերթը և համանուն կայքը։

Մարիամն ակնհայտորեն տեղեկատվության պակաս ունի մեդիա դաշտի մասին և այս առումով լավ կլինի, որպեսզի նա տեղեկություններ փորձի ստանալ հորից՝ Նիկոլ Փաշինյանից ով երկար տարիներ սեփական լրատվամիջոցն ունի։ Օրինակ նա կարող է Նիկոլ Փաշինյանից հարցնել, թե 90-ականներին ում էր ֆինանսավորում Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը և համապատասխան ժամանակի մի շարք գործարարներ։ Նա կարող է իր վարչապետ հորից հարցնել, թե որտեղի՞ց իրեն սպիտակ Նիվա և ինչու՞ այն պայթեցվեց։ Այս հարցերի պատասխաններն իմանալուց հետո վստահ ենք, որ Մարիամ Փաշինյանը պատկերացնում կկազմի, թե ո՞ր թվականից, ովքե՞ր և ինչպե՞ս են կաշառել լրատվական դաշտը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ