30 10 2019

ԱՄՆ փոխնախագահի եղբայրը դեմ է քվեարկել Ցեղասպանության բանաձևին․ քաղաքագետ

ԱՄՆ փոխնախագահի եղբայրը դեմ է քվեարկել Ցեղասպանության բանաձևին․ քաղաքագետ

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին դեմ քվեարկած անձանցից մեկը կոնգրեսական Գրեգ Փենսն է՝ փոխնախագահ Մայք Փենսի ավագ եղբայրը։

«ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը` ձայների 405/10 հարաբերակցությամբ

Կողմ քվեարկեցին 226 դեմոկրատ եւ 178 հանրապետական կոնգրեսականներ:

Դեմ քվեարկած 11 հանրապետականներին կանդրադառնամ: Նրանք թուրքական հանձնախմբի անդամ են:

Սա մեր համայնքի, ինչպես նաեւ ANCA ի եւ AAA ի համատեղ աշխատանքի արդյունքն էր»:

«Տեսնես ինչու՞ են վարչապետն ու նախարարը շնորհակալություն հայտնում Կոնգրեսին, եթե Կոնգրեսի երկու պալատներից մեկն է միայն ճանաչել Ցեղասպանությունը: Պետք է միայն շնորհակալություն հայտնել Ներկայացուցիչների պալատին: Սենատը դեռ բան չի արել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ