29 10 2019

Վենետիկի հանձնաժողովը մտահոգ է ՀՀ ՍԴ շուրջ ստեղծված վիճակով

Վենետիկի հանձնաժողովը մտահոգ է ՀՀ ՍԴ շուրջ ստեղծված վիճակով

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ այն խիստ մտահոգիչ որակելով։ Հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունում նշվում է․

«Արդեն մի քանի ամիս է, ինչ ուշադիր հետևում եմ Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Շատ մտահոգված եմ կառավարության, խորհրդարանի և Սահմանադրական դատարանի միջև ընթացող բաց հակամարտությամբ:

Վերջին իրադարձությունների արագ զարգացումն և հրապարակայնությունը չեն նպաստում խնդիրների խաղաղ կարգավորմանը:

Ժողովրդավարությունում խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանության պահապանն է և վայելում է բարձրագույն ժողովրդավարական լեգիտիմությունը: Սահմանադրական դատարանը պահպանող կառույց է, որին վստահված է պահպանել  սահմանադրական արժեքները:

Ժողովրդավարական պետությունում պետական բոլոր հաստատությունները և պաշտոնյաները պետք է հարգեն իրենց սեփական իրավասությունները, պարտավորությունները և լիազորությունները և ճանաչեն և հարգեն մյուսներինը։

Նրանք պետք է պատշաճ ինստիտուցիոնալ զսպվածություն ունենան, բարեխղճորեն հետևեն համապատասխան ընթացակարգերին և հարգեն միմյանց։

Այլապես, եթե չկա ժողովրդավարական մշակույթ և հասունություն, պետական հաստատությունների գործառույթները խաթարված են և վտանգված է հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական և տնտեսական առաջընթացը:

Հորդորում եմ բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ մտահոգիչ վիճակը լիցքաթափելու և Հայաստանի Սահմանադրության բնականոն գործողությունը վերահաստատելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ