«Եթե ապացուցվի, որ եղել է պաշտոնեական դիրքի չարաշահում, եղել է փաստաթղթերի կեղծում, իշխանության զավթում, չգիտեմ` մենք ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվենք։ Ինձ համար ամենակարևոր սկզբունքն օրենքն է» ,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արա Բաբլոյանի շուրջ իրականացվող գործընթացներին։
Նա նշեց, որ թե՛ նախկինում, թե՛ ներկայում, եթե իր հետ կապված օրենսդրական խնդիր է եղել, ներկայացել է քննչական մարմին։
«Եթե վաղը ինձ հետ կապված նման խնդիր կլինի, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել»,- ասաց Սիմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը