29 10 2019

Վազգեն Մանուկյանի կինը դիմել է դատախազությանը

Վազգեն Մանուկյանի կինը դիմել է դատախազությանը

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էս դուխով տղեքը միայն խոսքով են դուխով։ Իրենց անբարոյական գործերը կոռումպացված թրքական լրտեսի միջոցով են ուզում ի կատար ածեն։ Տո դուք միայն հիմա լեզուներդ երկարացրեցիք, կարծում եք` գործ կարող եք սարքել։ Իշխանությունը յուրացրել սարքել եք ձեր բոստանը, մարդկանց ու հիմնարկներ եք կրճատում, դրա հաշվին բյուջեն մսխում եք ձեր կարիքների համար։ Դիմում եմ դատախազությանը, թող պարզի Բաբաջանյանի ֆինասական աղբյուրները որտեղից են (շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն)։ Դիմում եմ ԱԱԾ-ին, որ պարզի Բաբաջանյանի կապն օտարերկրյա ծառայությունների հետ։ Եվ ուզում նաև պարզել, թե ինչպես եղավ, որ Բաբաջանյանն ու Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիրճյանի շտաբում։ Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում։ Ինքներդ ռիսկ չէիք անի խոսել Վազգեն Մանուկյանի դեմ, էդ կոռումպացված թրքական լրտեսը լեզուներդ բացեց․․.»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ