28 10 2019

Արարատ Միրզոյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին

Հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հանդիպել է Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:

ԱԺ-ից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ քննարկել են Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքների բարեփոխման գործընթացը:

Քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի հետ առավել սերտ համագործակցության օրակարգը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ