ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հովհաննես Քոչարյանի հարցում իր դիրքորոշումն ամբողջությամբ համընկնում է վարչապետի դիրքորոշմանը։
Ավելի վաղ, Հովհաննես Քոչարյանն ասել էր, որ դեմ է Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնը քաղաքական դարձնելու օրինագծին, որը ներկայացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։
Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի համոզմամբ՝ Հովհաննես Քոչարյանը պրոֆեսիոնալ կադր և լավ իրավաբան էր։ Սակայն, Արման Սարգսյանը դեմ չէ, որ եթե ապագայում նման օրինագիծ լինի, ապա ոստիկանապետ նշանակվի 25 տարեկան քաղաքացին։ Ավելին՝ Արման Սարգսյանը ճանաչում է այնպիսի 25 տարեկան մարդկանց, որոնք կարող են լինել պրոֆեսիոնալ ոստիկանապետ։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը