28 10 2019

Արցախի հարցը լուծված է. Դավիթ Տոնոյան



Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն են այցելել Պաշտպանության նախարարը, բարձրաստիճան զինվորականներն ու ԵԿՄ ներկայացուցիչները: Դավիթ Տոնոյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 27-ի գործի բացահայտմանը, նշեց․ «Մարդիկ դատապարտված են, հիմա նստած, դատապարտված անձինք կան, ո՞նց թե գործը չի բացվել: Ինչքանով որ դատաքննությունն ավարտվել է, համարում եմ ավարտված, մնացած խնդիրների վերաբերյալ խոսել չեմ կարող: Եթե ժամանակի ընթացքում նոր վկայափաստեր հայտնվեն, գուցե փոփոխություն կատարվի։ Ես ամենաառաջին շահագրգռվածն եմ, որ դեպքը բացահայտվի, եթե դեռևս չի բացահայտվել, կան անձինք, որ ուղղորդել են կամ չգիտեմ՝ ինչ են արել: Հնարավոր չի, որ չբացահայտվի, այնպիսի բաներ են բացահայտվել 30, 40, 50 տարի հետո»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ