ԼՀԿ խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանը և Անի Սամսոնյանը փորձել են տեսակցել Արսեն Բաբայանին, սակայն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը նրանց թույլ չի տվել։ Ֆեյսբուքյան ուղերձում Գորգիսյանը նշեց, որ դա անակնկալ է եղել իրենց համար։
«Փաստորեն, նախկինում եղած պրակտիկան շարունակում է գործել: Քննիչը արգելանք է դրել տեսակցությունների վրա եւ ինչպես նախկինում, դա շարունակում է տարածվել նաեւ պատգամավորների վրա»,- նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը