«Հայտարարվել է, որ սպաների աշխատավարձերը բարձրացել են, բայց իրականում աշխատավարձերն ընդհանրապես չեն բարձրացել, այլ միայն հավելավճարներն են բարձրացել, ոչ թե 10-15 տոկոսով այլ ընդամենը երեք տոկոսով: Այս ֆոնին երբ ուսուցչի, քաղծառայողի, իրավական համակրգի աշխատավարձերը չեն բարձրացել, այս բարձրացումն անբարոյականության բացարձակ արտահայտություն է։ Սա պարզապես յուրայինների լավ ապրելու տենդենց է: Նիկոլ Փաշինյանը մսխում և փոշիացնում է ՀՀ պետական բյուջեն, այն ծառայում է ոչ թե ժողովրդին, այլ մերձակա շրջապատի հարստացմանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը։
Մանրմասն ՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը