Երեւան քաղաքի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը Ձորափի 74 հասցեում՝ կառավարական առանձնատների մոտ, բողոքի ակցիա էր կազմակերպել։ Ակցիայի մասնակիցները բողոքում էին, որ երկու ընտանիքներ մսխում են բյուջեի գումարները՝ դրանք ծախսելով թանկարժեք վերանորոգումների վրա։
«Մենք պահանջելու ենք, որ այս 20 հեկտար հողատարածքում պետբյուջեից ոչ թե թաքուն կամ նաեւ հայտնի միջոցներով չմխսվեն միայն 2 ընտանիքների բարեկեցությունն ապահովելու համար»- նշեց Աղեկյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը կրճատել է 10 հազար ուսուցչի, որպեսզի այդ գումարներով նորոգի առանձնատները.
«20 հեկտարում՝ 2 ընտանիք, իրավունք չունի մսխել պետբյուջեն։ Սա մեծ ծավալի հանցագործություն է, երբ Հայաստանն ունի ահռելի պարտք, այսինքն այս պարտքը պետք է մարեն մեր չծնված թոռնե՞րը։ Անիմաստ մսխում եք այս գումարները, երբ կարելի է խնայել հենց այստեղ, ոչ թե խնայեք կենսաթոշակը՝ չնչին բարձրացնելով, դրա հաշվին գնել մեքենաներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը