24 10 2019

Քոչարյանն ազատվել է քաղաքական հայտարարության պատճառով. վարչապետի խոսնակ

Քոչարյանն ազատվել է քաղաքական հայտարարության պատճառով. վարչապետի խոսնակ

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Հովհաննես Քոչարյանի՝ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատվելու պատճառների մասին հարցին: 

Վլադիմիր Կարապետյանը  նշել է, որ ազատման պատճառը եղել է Քոչարյանի կողմից քաղաքական հայտարարություն անելը:

«Վարչապետը բազմիցս նշել է, որ Ոստիկանության, Զինված ուժերի ծառայողները պետք է զերծ մնան քաղաքականությունից և չանեն հայտարարություններ, որոնք ունեն քաղաքական բնույթ: Ոստիկանության ղեկավարման ձևը քաղաքական հարց է»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը:  

Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանը հայտարարել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ