24 10 2019

Իմքայլականները հանդիպել են Ամուլսարի ցուցարարներին

Իմքայլականները հանդիպել են Ամուլսարի ցուցարարներին

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը և ԱԺ մի խումբ պատգամավորներ հանդիպել են Ամուլսար տանող ճանապարհները փակած քաղաքացիների հետ։

«Երեկ Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի, Մարիա Կարապետյանի, Վարազդատ Կարապետյանի և Միքայել Զոլյանի հետ հանդիպել ենք դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ համայնքների մի խումբ բնակիչների հետ:

Քննարկել ենք ստեղծված իրավիճակը, Կառավարության կողմից իրականացված և ձեռնարկվող քայլերը, մտքեր ենք փոխանակել լուծման հնարավոր ուղղությունների վերաբերյալ, տեղեկացել ենք բնակիչների բարձրացրած հարցերի, խնդիրների և մտահոգությունների մասին, որոնք կքննարկենք գործադիրի մեր գործընկերների հետ: Հանդիպումները շարունակական են լինելու»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ