Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է․
«Պարոն Փաշինյա՛ն, երևի մոռացել եք, որ ժամանակին սուր քննադատության էիք ենթարկում նախկին կառավարությանը պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հետ կապված:
Բա էդ ի՞նչը փոխվեց, Հայաստանը տնտեսապես զարգացա՞վ, թե՞ ժողովուրդը սկսեց լավ ապրել, ներդրումների հերթը գուցե ձեզ ստիպեց գնալ նման քայլի: Դուք հակասում եք արդեն ձեր սկզբունքներին և ձեր այն ժամանակվա հարցը հիմա ես ձեզ եմ վերադարձնում՝ Դուք իրոք համարո՞ւմ եք, որ ՀՀ կառավարության գործերը էնքան լավ են գնում, որ նախարարների աշխատավարձը պետք է դարձնել 1.5 մլն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը