23 10 2019

Ռուսաստանը Հայաստանին 3.5 մլն դոլար կտրամադրի․ դեսպան

Ռուսաստանը Հայաստանին 3.5 մլն դոլար կտրամադրի․ դեսպան

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ Արևելյան Եվրոպայի և Կենտոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման նպատակային ծրագրի երրորդ փուլի շրջանակում ՌԴ-ն Հայաստանին 3.5 մլն դոլարի չափով օգնություն կտրամադրի։ Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն։

Դեսպանը նշել է, որ 2015-ից սկսած՝ Ռուսաստանը Հայաստանին 5 մլն դոլարից ավելի օգնություն է հատկացրել այդ ծրագրով, և ռուսական կողմի աջակցությամբ Հայաստանն արդեն 2 շարժական լաբորատորիա է ստացել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ստուգման համար, ևս մեկը մոտ ապագայում կուղարկվի Երևան: Իսկ 250 մասնագետ վերապատրաստվել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ