23 10 2019

Սոկրատ Հովսեփյան․ ՀՀՇ-ի թալանի, սպանությունների և Անդրանիկ Քոչարյանի մասին



«Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի ժամանակ չի եղել այսքան ատելություն, որքան հիմա է: Ազգը գնում է պառակտման: Երբ գտնվում ենք պատերազմական վիճակում, արժե՞ այսքան վարկաբեկել գեներալներին»,- Yerevan Today-ի հետ հարցազրույցում ասաց Այգեստան համայնքի ղեկավար, պաշտոնաթող դատախազ Սոկրատ Հովսեփյանը։ Սոկրատ Հովսեփյանի հետ զրուցել ենք 1996 թվականի ընտրությունների, 90 թվականի մայիսի 20-ի հայտնի դեպքերի, Անդրանիկ Քոչարյանի իրականացրած գործողությունների և այլ հարցերի շուրջ։ «1996 թվականին էլ եղան կեղծիքներ, բողոքի ակցիաներ, իսկ ինչո՞ւ չեղավ մարտի 1։ Նիկոլն ասում է՝ որովհետև Լևոնը հրամայեց օդ կրակել: Ոչ, չհրամայեց օդ կրակել, այլ արյունահեղություն չեղավ Վազգեն Մանուկյանի բանականության շնորհիվ: Ես եղել եմ այդ ժամանակ էդտեղ, ժշողովրդի դիմաց կային ավտոմատավորներ, ժողովրդի ատելությունը մեծ էր: Ես Վազգենին ասացի՝ ինչո՞ւ չգնացիր մինչև վերջ, ասաց՝ Սոկրատ իշխանությունը չարժի ժողովրդի մեկ կաթիլ արյանը: Վազգեն Մանուկյանը գիտեր, որ իր դիմաց կանգնած է իշխանատենչ ոհմակ ու չտարավ բախման: Նայեք մարտի 1-ի կադրերը ու տեսեք, թե ով տարավ բախման»,- ասաց Սոկրատ Հովսեփյանը։ «Մարտի 1-ի 10 զոհերի արյունն ավելի կարմիր էր, քան 90 թվականի մայիսի 20-ի 31 զոհրի արյո՞ւնը»,- ասում է նախկին դատախազը՝ հիշելով մեծ ողբերգությունը, որի արդյունքում ՀՀՇ-ն եկավ իշխանության։ Այնուհետև Սոկրատ Հովսեփյանն անդրադարձավ Մեղրիում 100-ավոր վագոնների թալանին, իրենց արած հետաքննությանն ու Անդրանիկ Քոչարյանի հայհոյանքներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ