ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում նախարարների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելը և դատապարտում է երևույթը: Այս հոկտեմբերի 22-ին ԱԺ- ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդը:
«Արդեն տարի ու կես է` Կառավարությունը ժողովուրդն ա, որոշողը ժողովուրդն է, բայց այսօր ժողովրդից թաքուն ոնց կարելի է անել: Կարելի է ներկայացնել, եթե էսօր ժողովուրդը դեմ չի` որևիցե նախարար, որ լիարժեք իր գործը կատարել ա, արդյունավետ, դա մարդիկ տեսնում են իրենց առօրյայի վրա զգում են, խնդիր չկա, կարան տասնապատիկ ավելին տան, որ ասենք թե մի միլիարդի օգուտ ա տվել հանրությանը, հարց չկա, բայց ասենք թաքունը դա վիրավորական է եւ մեզ, և պատգամավորներին, եւ ժողովրդին: Թաքուն բառը էս հեղափոխությունից հետո մեր բոլորի համար անընդունելի է»,-ասաց նա ` հավելելով, որ դատապարտում է այն, «թաքուն» բառի համար:
Նրա կարծիքով` մինչև նախարարների աշխատավարձերը բարձրացնելը, պետք էր տեղյակ պահել ժողովրդին:
Նշենք, որ Hetq.am-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը