18 10 2019

Նիկոլ և Լևոն Տեր-Պետրոսյան, շա՜տ նման են ձեր երկուսի ձեռագրերը․ Ռուբեն Հակոբյան

Նիկոլ և Լևոն Տեր-Պետրոսյան, շա՜տ նման են ձեր երկուսի ձեռագրերը․ Ռուբեն Հակոբյան

Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ագնեսսայի մոտ տեսագրվելուց դեռևս տեղյակ չէի, որ ԱԱԾ են հրավիրել Հրայր Թովմասյանի 75-ամյա հորն ու երկու աղջիկներին։ Հարցազրույցին ուզում ավելացնել ընդամենը հետևյալը' առավել անբարոյականություն, ստորություն, խայտառակություն դժվար է պատկացնել։

Լավ, տղե՛րք, դուք չեք հասկանո՞ւմ, որ նման ստորացուցիչ հրաման կատարելով սպանում, վարկաբեկում եք այդ կառույցը։ Հե’տ կանգնեք, մի’ նվաստացեք։

Հ.Գ. Հիշեցի 94-ի դեկտեմբերի 24-ը, երբ ՀՅԴ-ն կասեցնելուց հետո, կեսգիշերին ԱԱԾ-ն ներխուժել էր Քյավռում իմ հայրական տուն և խուզարկել էր նաև այն սենյակը, որտեղ 73-ամյա լուսահոգի մայրս՝ ցրտերի պատճառով չորս թոռների հետ (հիշեք' 94 թիվ) քնած են եղել նույն սենյակում և բարձերի տակ զենք ու նարկոտիկներ են փնտրել։

Ախր, շա՛տ են նման ձեր երկուսի ձեռագրերը՝ Նիկոլ և Լևոն Տեր-Պետրոսյան... Շաաատ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ