17 10 2019

ԼՂ հարցին վերաբերող համաձայնեցված փաստաթղթեր ունենք. Զախարովա

ԼՂ հարցին վերաբերող համաձայնեցված փաստաթղթեր ունենք. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին։

«Միջնորդների խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում այն է, որ առավելագույնս արագացվի այս խնդրի  կարգավորման ընթացքը։

Մենք այդ խնդիրը առավելագույն հետևողականությամբ կյանքի ենք կոչում և կառուցողական աշխատանքի ու քայլերի կոչ ենք անում: Մենք ունենք համաձայնեցված բանաձևեր, համաձայնեցված փաստաթղթեր, առաջ շարժվելու համաձայնեցված օրակարգ»,- հայտարարել է Զախարովան, ով նաև անդրադրաձել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ այցի վերաբերյալ ադրբեջանցիների դժգոհություններին՝ հայտնելով, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում գրված է, որ ՌԴ այն քաղաքացիները, որոնք այցելելու են Արցախ, խնդիրներ են ունենալու Ադրբեջան այց կատարելիս, իսկ  ԼՂ հակամարտության մասին պաշտոնական տեսակետ կարող են հայտնել միայն գործադիր իշխանության մարմինները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ