15 10 2019

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարին

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող  ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Արտգործնախարարները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ բոլոր հնարավոր ուղղություններով խորացնելու երկու երկրների միջև բազմադարյա բարեկամության վրա հիմնված համագործակցությունը՝ նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակները:

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ համագործակցության և երկխոսության շուրջ: Հանգամանալից քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և խնդիրներ: Երկուստեք կարևորվել են տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության պահպանումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ