Գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ով է այն դատավորը, որ իր ասածները չանի, հետո իր համախոհներով շրջափակում է դատարանները, սա ոչ թե սահմանադրական կարգի տապալման փորձ է, այլ հենց տապալում:
«Ուր է նայում մեր դատախազությունը, ուր է նայում համայն հայությունը, ուր են նայում պատկան մարմինները, դատարանները: Մենք այսօր տեսնում ենք, որ դատարանները շրջափակողների դեմ գործեր չեն հարուցվում, տեսնում ենք ինչ ճնշումներ են կիրառվում ՍԴ նախագահի նկատմամբ: Կամ ինչու են ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով ստեղվի ԱԺ-ում»,-նշեց նա։
Անդրադառնալով ապրիլյան դեպքերին՝ նա նշեց, որ իրականությանը չի համապատասխանում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ասածը, թե տեխնիկական վառելիք չի եղել. «Թող Կարեն Կարապետյանը ցույց տա, թե որ մեքենայի մեջ վառելիք չի եղել: Սուտ է նաեւ, թե ուտելիք չի եղել զինվորների համար: Թե զենքը, թե սնունդը գերշատ է եղել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը