14 10 2019

Նիկոլը պողոսներին տվել է հերթական միֆը․ Վահան Բաբայան

Նիկոլը պողոսներին տվել է հերթական միֆը․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է․

«Նիկոլի տուրիստական միֆը

Այսօր «ժողովրդի»վարչապետը ներկայացնելով booking-ի կանխատեսումները,կրկին պողոսներին տվել է հերթական միֆը,ըստ որի մյուս տարի Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 10 երկրների ցանկում զբոսաշրջիկների այցելության առումով:Եկեք վերլուծենք...

Նախ սխալ է ասել, որ Երևանը ընդգրկվել է ինչ-որ թոփ-10 մեջ, սա ուղղակի կանխատեսում էցանկում կան նաև այս քաղաքները, և մենք վերջին տեղում ենքԳզիրա՝ Մալթաի հյուսիս-արևելքումՆինբին՝ Վիետնամի հյուսիս-արևելքում գտնվող քաղաքՍոգվիփհո՝ Հարավային ԿորեաՋոդհպուր՝ քաղաք Հնդկատտանում

Ըստ go.euromonitor.com-ի, որը համարվում է աշխարհի լրջագույն վիճակագրական տվալների աղբյուրներից մեկը, 2018-ին ամենա այցելած քաղաքների թոփ 10-ի մեջ են Հոկքոնգը 29.8 մլն. այցելու, Բանգկոկը 23.6, Լոնդոնը 20.7, Սինգապուրը 18.6, Մակաոն 18.9, Փարիզը 16.8, Դուբայը 16.6, Նյու-Յորքը 13.5, Կուալա Լումպուրը 13.4 և Շենժենը 12.4:

2017 առավել այցելած քաղաքներն են, ըստ նույն go.euromonitor.com-ի՝ Հոկքոնգը 26.6մլն, Բանգկոկը 21.2մլն ,Լոնդոնը 19.2մլն,Սինգապուրը 16.6մլն,Մակաոն 15.4մլն,Դուբայը 14.9մլն,Փարիզը 14.4մլն,Նյու-Յորքը 12.6մլն,Շենժենը 12.6մլն և Կուալա Լումպուրը 12.3մլն:Ինչպես տեսնում եք, նույն քաղաքներն են, ուղղակի տարբեր տեղերում տասնյակի մեջ:

Booking.com-ը 2017, 2018 և 2019 թվականների համար չի արել այսպիսի կանխատեսումներ և առհասարակ շատ զուսպ է եղել իր կանխատեսումների մեջ, չմատնանշելով որևէ քաղաք: Միայն 2017-ի համար հպանցիկ նշվում են Sydney, Seoul, Banff (Canada, Alberta), Manila and Saint Petersburg: Բոլոր երեք տարիների համար մշտապես որպես առավել թրենդային ակնարկվում են Թաիլանդը, Հնդկաստանը և Չինաստանը:

Այս պահին Booking.com կայքում Թիֆլիսում կա զբոսաշրջիկներին տեղավորելու 12 305 տարբերակ, Երևանում՝ 3 380, Ծաղկաձորում՝ 153, խոսքը հյուրանոցների մասին է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. Հայաստան այցելել են 1 497 779, իսկ2018թ.՝ 1 651 782 զբոսաշրջիկ:

Հիմա դուք նայեք այդ թոփ երկրների այցելուների թվերը,որոնք միլիոններ են,այդ ի՞նչի համար էդ միլիոննեը պետք է գան մեր երկիր և որտեղ պետք է մնան,եթե նույնիսկ տեսականորեն գա գոնե 3 կամ 4 մլն,չնայած որ այդ 3-4 միլիոնով էլի երբեք չենք մտնի որևէ թոփ տասնյակ:Մեկ միլիոն տուրիստով մեր երկիրը էդ ո՞նց է մտնելու այդ թոփ տասնյակ գիտի միայն «ժողովրդի վարչապետը»

Կարող է անգրագետ պողոսները հավատան,որ այս տարի մեր երկիր եկել է 20 մլն.մարդ կամ հաջորդ տարի Նիկոլը առաջին տիեզերագնացը կիջեցնի Մարս մոլորակի վրա,բայց դա իրականության հետ որևէ կապ չի կարող ունենալ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ