Հասարակական քաղաքական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հոկտեմբերի 11-ին լրանում է Մարալիկում իրենց վրա հարձակում գործելու մեկ տարին։ «Եվ 99-րդ անգամն է, երբ իրավապահ մարմիններին եմ այցելում և հաջորդ այցելությունը, որ իրավապահ մարմինը կազմակերպի անպայման տորթով, փուչիկներով կներկայանանք, փոքրիկ սորոսիկներ կբաժանենք:
Մեր երկրում կա մարդկանց երկու կատեգորիա, ովքեր ամեն ինչ կարողանում են անել և պատասխանատվության չեն ենթարկվում: Առաջին կատեգորիան շրջազգեստով տղամարդիկ են, տրանսգենդեր մարմնավաճառներն են, որոնք հենց այս բաժին մտան, ջարդին, փշրեցին և ոչ մեկ պատասխանատվության չենթարկվեց դրա համար:
Երկրորդ կատեգորիան դուխով կեպկեքով մարդիկ են․ քանի որ ես առայժմ չեմ կարողանում հարմարվել նոր Հայաստանի պայմաններին, շրջազգեստով տղամարդկանց առումով, այսօր փորձ կանեմ դուխով կեպկով մտնել ոստիկանություն և տեսնել, թե այդ ինչպե՞ս է լինում, որ մարդիկ այս կեպկեքով գնում, դատավորների վրա են հարձակվում, Աժ պատգամավորների վրա են հարձակվում և ոչինչ չի լինում, իսկ Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը իմ դեմ բողոք է ներկայացրել, որ ես գրել եմ Սորոսի վաստակներ»,-նշեց Մալյանը:
Ավելի ուշ Մալյանը մեկ այլ ուղիղ միացմամբ նշել է․
«Սորոսի» («Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»- խմբ.) գրասենյակը մեծ արշավ է սկսել իմ և «ՎԵՏՕ» շարժման դեմ: Ինձ մոտ տպավորություն է, որ 1937 թվականի մատնիչների ժառանգները մեծացել ու դարձել են «սորոսականներ»: Երբ ուսումնասիրել եմ «սորոսականներին», կորցրել եմ հավատս ամեն ինչի հանդեպ: Իրենք ամեն ինչի ընդունակ են» ։Վանդալիզմը շենքերը կամ այլ կառույցները անպարկեշտ գրառումներով կամ պատկերներով պղծելն է, իսկ մենք գրասենյակի մոտ գետնին նկարել ենք Ջորջ Սորոսին և գրել ենք «սորոսի վաստակներ» բառակապակցությունը: Այժմ իրենք պետք է ապացուցեն, որ այդ բառակապակցությունն անպարկեշտ է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը