11 10 2019

Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ դատը հետաձգելու համար մարդ պատրաստ է վիրահատվե՞լ. Լևոն Քոչարյան․ 168․am

Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ դատը հետաձգելու համար մարդ պատրաստ է վիրահատվե՞լ. Լևոն Քոչարյան․ 168․am

168.am-ը գրում է․

«Արդեն իսկ տեղեկացրել ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 9-ին վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

168.am-ի հետ զրույցում Երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ի պատասխան մեր հարցի՝ ասաց, որ հայրն իրեն լավ է զգում, հետվիրահատական շրջան է, կազդուրվում է, սակայն այս պահին դեռ պարզ չէ, թե կոնկրետ որ օրը դուրս կգրվի հիվանդանոցից:

Մեր հարցին, թե տեսակցե՞լ է հորը, Լևոն Քոչարյանն ասաց, որ այժմ մի քանի օրով բացակայում է երկրից, բայց կարծում է, որ տեսակցելու հետ կապված խնդիր չպետք է առաջանա:

168.am-ը Երկրորդ նախագահի որդուն խնդրեց պատասխանել նաև այն շահարկումներին, թե Ռոբերտ Քոչարյանի վիրահատությունն արվել է դատը ձգձգելու համար:

«Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ դատը ընդամենը մի քանի օրով հետաձգելու համար մարդ պատրաստ է վիրահատվե՞լ: Բնականաբար, դա անհեթեթություն է: Եվ ընդհանրապես, յուրաքանչյուր բաց դատական նիստ, որին հետևելու հնարավորություն ունեն մարդիկ, պետք է հենց մեզ, որովհետև այն ցույց է տալիս մեղադրանքի շինծու բնույթը»,- ասաց Լևոն Քոչարյանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ