Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իմ շատ սիրելի ընկերներ,
Քանի գտնվում եմ անազատության մեջ, որոշել եմ գրեմ պոստերս, այնուհետև կնոջս միջոցով տեղադրել իմ էջում:
Նախ հաճախ չի ստացվի, բայց դե ''чем богаты, тому и рады'' Ինչպես և նշել էի, մեր դատական համակարգը կրկին փայլատակեց, և դատավորը, չունենալով ինձ կալանավորելու համար որևէ հիմք, կրկնում եմ որևէ, ընդունեց ինձ կալանավորելու որոշում: Գիտեք ամենախնդալուն որն է, դատավորը դեռ չէր էլ վերադարձել խորհրդակցական սենյակից, արդեն կալանավայր ուղեկցող տղաները վաղուց տեղում էին կազմ պատրաստ:
Փաստորեն իրենք նախապես գիտեին թե ինչ որոշում է ընդունվելու: Ահա ձեզ ևս մեկ զանգովի արդարադատության օրինակ: Զավեշտ է, բայց փաստ է:
Տեսնե՞ս այդ նույն դատավորը գիշերը հանգիստ քնում է, անհիմն կալանավորելը չի վերածվում սարսափ երազների:
Խոսք եմ տալիս ձեզ «հարգելիներս» շատ շուտով պատասխան եք տալու ինչ որ մեկի կամքին ենթարկվելով արդարադատությունը ոչնչացնելու համար: Չեմ բացառում, որ ռեպրեսիայի մեքենան նոր հոդվածներ վրաս կդնի: Թքած ունեմ, մեկ է բոլորդ պատժվելու եք: Ես մնում եմ նույն կարծիքիս. Հայաստանը զավթվել է օտար ուժերի կողմից և այդ ողջ պրոցեսը ունի մեկ նպատակ` ոչնչացնել մեր հայրենիքը:
Բայց սա չի հաջողվի, կասկած չունեմ: Ես ամուր եմ ու անկոտրուն իմ ընկերների պես: Լավ եղեք և սպասեք նոր պոստերի: Խնդրում եմ մաքսիմալ տարածեք իմ այս պոստերը: Շնորհակալ եմ»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը