11 10 2019

Թուրքիան բացահայտեց իր հայ գործակալներին. 7or.am

Թուրքիան բացահայտեց իր հայ գործակալներին. 7or.am

Միջազգային հարաբերություններում առաջնայինն ուժի գործոնն է։ Ինչպես միշտ։

Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք ու հարձակվել քրդերի վրա։ Քրդերը հիմա կրակի են մատնված, քանզի հավասարակշռված քաղաքականություն չվարեցին՝ վանելով ռուսներին ու Ասադին։

Հիմա քրդերն իրենց «քցված» են զգում։ Ամերիկացիների՛ց։

Թրամփի ցինիզմն անսահման է և ուսանելի։ Նա ասում է, որ քրդերն իրենց չեն օգնել 2–րդ համաշխարհային պատերազմի ժամանակ և իրենք էլ պարտավոր չեն օգտնել քրդերին։

Սիրիայի տարածքում ռազմաքաղաքական հաշվեկշիռը փոխվեց, ու Թուրքիան շտապեց օգտվել այդ փոփոխությունից։ Միշտ է այդպես լինում։ Սա դաս է ոչ միայն քրդերի, այլ նաև Հայաստանի համար։

Հիմա նույնիսկ դեբիլների համար ակնհայտ դարձավ, որ բոլոր նրանք, ովքեր փրփուրը բերաններին ու «ինքնիշխանության» համար դոշ ծեծելով պայքարում են ռուսական ռազմաբազան Գյումրիից հանելու համար, թուրքական գործակալներ են։ Ոչ թե ամերիկյան կամ ԵՄ–ական, այլ մաքուր թուրքական գործակալներ։ Եվ եթե այդ գործակալները հիմա դարձել են Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործընկերները, ապա դա մտածելու տեղիք պետք է տա բոլորիս։

Այդ թուրքական գործակալները ներկայացված են «1in.am» կայքում՝ ի դեմս «անկախ» պատգամավոր աշխատող Արման Բաբաջանյանի (սա թուրքական գործակալան ցանցի քարոզչական հովանոցն է)։

Թուրքական գործակալան ցանցի մյուս ներկայացուցիչները «ծռված» են ու թաքնված են «ծովից ծով Հայաստան», «Արաքսից մինչև Քուռ», «Արցախը Հայաստանի մարզն է» առաջին հայացքից ռազմահայրենասիրական թվացող կարգախոսների տակ։ Նաև՝ «Ամուլսարն առանց հանքի» կարգախոսի տակ (պատահական չէր, որ այդ թրքաբոլշևիկներից մեկը հայտարարեց, որ Ամուլսարի հարցն ավելի կարևոր է, քան Արցախինը)։ Գարեգին Չուգասզյան, Ժիրայր Սեֆիլյան, Վարուժան Ավետիսյան, Արա Պապյան. սրանց բացահայտված գործակալներ կարելի է համարել, քանզի սպասարկում են թուրքական շահերը։ Մի սուտի քաղաքագետ էլ կա՝ Հայկ Ա. Մարտիրոսյան։ Սա հայտ է ներկայացնում այդպիսին դառնալու կամ էլ այդպիսին է, բայց «սալագի» կարգավիճակով։

Նրանք, ովքեր չեն հասկանում, թե ինչ խնդիր է լուծում մեր երկրի համար ռուսական ռազմաբազան Գյումրիում, ավարտված հիմարներ են։ Իսկ նրանք, ովքեր հասկանում են, բայց ուզում են, որ այդ բազան դուրս բերվի Գյումրիից և Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ–ից՝ անունը դնելով «ինքնիշխանության» համար պայքար, 100–տոկոսանոց թուրքական գործակալներ են ու պետական դավաճաններ։

Գերտերություն, ատոմային երկիր և ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանը Գյումրիում իր ռազմաբազայով պաշտպանում է սեփական սահմաններն ու շահերը։ Պաշտպանում է Թուրքիայի՛ց։ Այդ առումով մեր շահերը համընկնում են։ Չհասկանալ սա ու հակաքարոզ տանել, նշանակում է կողմ լինել, որ Թուրքիան մտնի Հայաստան այնպես, ինչպես Սիրիա մտավ։

Հայաստանի տիպի երկրները անվտանգության ապահովման առումով պետք է անպայման որևէ համակարգի մաս կազմեն, այսինքն դաշնակիցներ ունենան։ Աշխարհում կա երկու խոշոր այդպիսի համակարգ՝ ՀԱՊԿ–ը և ՆԱՏՕ–ն։ Վերջինս մեր տարածաշրջանում աշխատում է Թուրքիայի միջոցով։ Հիմա եթե ոմանք «ռազմահայրենասիրական» լոզունգների տակ թաքնված քարոզում են ՀԱՊԿ–ից դուրս գալու և ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու օգտին, նշանակում է քարոզում են ՀՀ–ն Թուրքիայի տակ մտցնելու օգտին։ Այն Թուրքիայի, որի հետ մենք նույնիսկ սահմաններ չենք ճանաչել, և որի պլաններում Հայաստանը որպես պետություն գոյություն չունի։

Եթե ՀՀ–ն ունի ԱԱԾ և այդ ԱԱԾ–ն Նիկոլը չի վերածել «բուդկայի», ապա այդ կառույցը պետք է զբաղվի թուրքական գործակալան ցանցի վերացմամբ։ Չենք ասում բացահայտմամբ, քանզի ամեն ինչ ավելի քան բացահայտ է. ընդամենը պետք է նայել, թե ում հետ է քաղաքական ընկերություն անում «ժողովրդի» վարչապետը և գործակալների ցանկը պատրաստ կլինի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ