Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել այն դրույթի գործողության ժամկետը, որը հնարավորություն է տալիս Լիբանանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
Հաշվի առնելով հիշյալ պետություններում ներքին իրավիճակում շարունակվող լարվածությունը՝ տեղական նահանգների և շրջանների միջև ճանապարհների ոչ անվտանգ լինելը, արդի ժամանակահատվածում ևս այդ պետություններում բնակվող հայերի համար Հայաստան գալը և ՀՀ քաղաքացու անձնագիրը Հայաստանում ստանալու հարցը խրթին է, ուստի առաջարկվում է 2012թ. թիվ 951-Ն որոշման գործողության ժամկետը երկարաձգել մինչեւ 2019թ.-ի դեկտեմբերի 31-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը