09 10 2019

Նիկոլ Փաշինյան, քեզ պաշտպանեցի, որ այսպե՞ս անես. Անժելա Թովմասյան.Tert.am



Tert.am-ը գրում է․ «Ես ու իմ լրատվամիջոցը հաճախ ենք հայտնվում թիրախում։ Թիրախում հայտնվեցինք հատկապես այն բանից հետո, երբ հրապարակեցինք նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան լուրն ու դրան հաջորդող տեղեկությունը: Հայտնի է, որ «Հայելի» ակումբը, անկախ նրանից, թե ովքեր են եղել իշխանության, առաջնահերթություն է տվել հատկապես ընդդիմադիր ուժերին, և որտեղ արվում են հայտարարություններ, որոնք որևէ իշխանության դուր չեն գալիս, բայց այսօրվա իշխանությունը, թվում է, թե համայնքի ներկայացուցիչներ են, իսկ իրենք հայտարարում են խոսքի ազատության մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հայելի» ակումբի վրա վերջերս տեղի ունեցած հարձակմանը՝ ասաց ակումբի հիմնադիր,  Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը:

Դիտարկմանը, թե իշխանությունը հայտարարում է, որ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, արդյոք այդ հարձակումը Անժելա Թովմասյանը պայմանավորում է միայն ընդդիմադիր գործունեությամբ, Անժելա Թովմասյանն ասաց. «Ընդհանրապես իմ կեցվածքով, գործուենությամբ, ակումբի գործունեությամբ, ընդդիմադիրներին հնարավորինս շատ հարթակ տալով, շատերը կապում են նաև ՍԴ նախագահ եղբորս գործունեության հետ, չի բացառվում դա։ Չնայած, չի բացառվումը որն է, իրենք սկզբում հայտարարեցին, ակնակրեցին, որ Հրայր Թովմասյանի հարազատ քույրն է, նրանք իրավունք չունեն, և այլն, և այլն»:

Անժելա Թովմասյանն ասաց, որ հարձակում գործելու մեջ կասկածվողներն անընդհատ հրապարակում են լուսանկարներ այսօրվա իշխանությունների ներկայացուցիչների հետ, տեսնում է դատապարտելի գործողություններ՝ Բակո Սահակյանի գլուխը կոտրելու, Հրանտ Մարգարյանի վրա հարձակվելու հայտարարությունների մեջ, սակայն որևէ դատարապարտում իշխանության կողմից նա չի տեսնում.

«Հակառակը, մենք տեսնում ենք՝ խնջույքերին իրենց կողքին են, ես կարո՞ղ եմ կասկածել, որ սա կազմակերպված է  իշխանությունների կողմից, համենայնդեպս իրենք վստահ են, որ սա դատապարտելի չի լինի, մի բան էլ՝ ողջունելի կլինի, էլ չեմ ասում, որ Հրայր Թովմասյանի հետ կապված՝ ողջ ԱԺ-ն հարձակվեց ՍԴ-ի վրա, ես չգիտեմ 37 թիվն է, Բրեժնևի թիվն է, նախնադար է, միջնադար է, այդ հարձակման ֆոնին տեսնում ենք, որ զուգահեռ այս մարդիկ… ի դեպ, այդ օրն ակումբում փորձագետ էր հյուր եղել, ով ասել էր, որ վստահ է, որ շուտով անցնելու են Հրայր Թովմասյանի ընտանիքին, երևի, լավ գիտեր այսօրվա իշխանություններին։

Խուլիգանությունն արեցին և հրապարակ բերեցին կայքի հրապարակումը:Հարցին, թե ինչո՞ւ էր արվել այդ հրապարակումը կայքում ճիշտ նույն վերնագրով, ինչ վերնագրով ադրբեջանական կայքում էր, Անժելա Թովմասյանն ասաց, որ չակերտներում է դա տրվել, և դա իր լրագրողի իրավունքն է:

Անժելա Թովմասյանն իր խոսքում  նշեց նաև, որ 2008-ին, երբ ակումբը պաշտպանում էր այն ժամանակվա ընդդիմությանը, որի համար էլ փակվեց, փակվելուց մեկ օր անց ԱՄՆ-ի ու Եվրոպայի դեսպաններն արձագանքեցին. «Ես նորից եմ ասո՞մ, ո՞ւր եք դուք, ինչու ձայն չե՞ք հանում, թե՞ սա կազմակերպված ակցիա էր մեր դեմ, այս դեպքում՝ մեր երկրի դեմ»:

Հարցին, թե ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել էր, որ, փաստորեն, ժամանակին «Հայկական ժամանակ»-ին պաշտպանեցին սրա՞ համար՝ նկատի ունենալով «Հայելիի» վրա հարձակումը, Անժելա Թովմասյանն ասաց. « Ես կարող եմ շարունակել. փաստորեն, Նիկոլ Փաշինյան, ես քեզ ժամանակին պաշտպանեցի, որ այսպե՞ս անես։ Կոնգրեսականների ներկայացուցիչներին կասեմ՝ փաստորեն, մենք ձեզ պաշտպանեցինք, որ այսպե՞ս անեք: Մենք բոլորս դա արել ենք, դրա համար ենք հարվածներ ստացել, իրենք դա շատ լավ գիտեն, արդյոք արել ենք, որ սա՞ ստանանք։ Չէ, չի լինելու, հանգիստ կարող են նստել, չի լինելու դա, որևէ մեկին չի հաջողվելու, որովհետև այն, ինչ պետք է տեղի ունենար երկրում, տեղի է ունեցել, որովհետև եթե ինչ-որ մեկին թվում է, որ ինքն այնպես հզոր է, ժողովրդի ընտրյալ է, ժողովրդի այսպիսի բերածներ Հիտլերը, մյուսները, եկել ու գնացել են, իրենց հետևանքներով, Աստված չանի՝ մեր երկրի հետ տեղի ունենա, մի քիչ խուճուճ ժամանակներ են, ամեն ինչ տեղը կընկնի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ